Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Շուշան Դոյդոյան. Հայաստանում օնլայն լրատվամիջոցները պետության կողմից դասական գրաքննության չեն ենթարկվում

14.03.2012

Ինտերնետային մամուլը նրանով է շահեկան, որ բովանդակային գրաքննության չի ենթարկվում և հնարավոր է լինում ստանալ այլընտրանքային տեղեկություններ։ Այս կարծիքը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Շուշան Դոյդոյանը։

Ըստ նրա, Հայաստանում օնլայն լրատվամիջոցները չեն ենթարկվում գրաքննության. «Խմբագրության կողմից գուցե կան թեմաներ, որոնց մասին չի գրվում կամ դրանք քիչ են լուսաբանվում, սակայն ուղիղ դասական գրաքննություն պետության կողմից, ես կարծում եմ, որ չկա»,-նշեց նա։

Խոսելով 2008թ-ի մարտի 1-ին արտակարգ դրության ժամանակ ըստ օրենքի լրատվամիջոների նկատմամբ տեղեկություններ չտարածելու արգելքի մասին, Շուշան Դոյդոյանի կարծիքով, դա կոպիտ միջամտություն էր խոսքի ազատությանը պետության կողմից։

Մարտի 12-ին Ինտերնետում Խոսքի ազատության օրն էր, նաև Կիբերգրաքննության դեմ պայքարի օրը, որը 2008-ին առաջին անգամ նշել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Մարտի 12-ին «Լրագրողներ առանց սահմանների» նախաձեռնությամբ ինտերնետ հսկա Google ընկերության աջակցությամբ Փարիզում կայացավ «Netizen 2012» մրցանակաբաշխությունը։ Մրցանակը շնորհվում է խոսքի ազատության համար և ինտերնետում գրաքննության դեմ պայքարողներին՝ քաղաքացիական լրագրողներին, բլոգերներին կամ ակտիվիստներին։ Այս տարի մրցանակը շնորհվեց Սիրիայի քաղաքացիական լրագրող-ակտիվիստներին։ 

Աղբյուրը՝ panarmenian.net

← Վերադառնալ ցուցակին