Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Պետական կառույցները լրագրողներից վախենում են
14.07.2011
Տաս տարիների ընթացքում` 2001-2011թթ.-ին Սև ցուցակում 39 անգամ հայտնվել են նախարարները`
Առողջապահության նախարար` 8 անգամ (Հարություն Քուշկյան` 2011թ., 2010թ., Նորայր Դավիդյան` 2005թ., 2004 թ., Արարատ Մկրտչյան` 2003թ.-ին 2 եռամսյակ, 2001-ին` 2 եռամսյակ),
Տրանսպորտի և կապի նախարար` 6 անգամ (Մանուկ Վարդանյան` 2011թ.-ի երկրորդ եռամսյակում, Անդրանիկ Մանուկյան` 2006թ.-ի 4 անգամ, 2001թ. ),
Բնապահպանության նախարար` 5 անգամ(Արամ Հարությունյան`2009թ., Վարդան Այվազյան` 2006թ., 2001թ.-ին 3 անգամ ),
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` 4 անգամ( Արմեն Մովսիսյան`2002թ.-ին 2 անգամ, 2001թ.-ին` 1 անգամ, Կարեն Գալուստյան` 2001թ),
Արտակարգ իրավիճակների նախարար` 3 անգամ (Արմեն Երցյան` 2011թ.-ի առաջին և երկրորդ եռամսյակներում, 2010թ),
Պաշտպանության նախարար` 2 անգամ(Սեյրան Օհանյան` 2011թ.-ի երկրորդ եռամսյակ,Սերժ Սարգսյան` 2004թ.),
Կրթության և գիտության նախարար` 2 անգամ. (Սերգո Երիցյան` 2005թ., 2003թ),
Արտաքին գործերի նախարար` 2 անգամ (Վարդան Օսկանյան` 2005, 2002թ),
Արդարադատության նախարար` 2 անգամ.(Դավիթ Հարությունյան` 2001թ.-ին 2 անգամ ),
Մշակույթի նախարար` 1 անգամ (Հասմիկ Պողոսյան` 2009թ),
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար` 1 անգամ (Կարեն Ճշմարիտյան` 2004թ.),
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար` 1 անգամ(Աղվան Վարդանյան` 2004թ.),
Տարածքային կառավարման նախարար` 1 անգամ (Հովիկ Աբրահամյան` 2002թ.),
Պետական եկամուտների նախարար` 1 անգամ (Երվանդ Զախարյան` 2002թ.):
Մարզպետները սև ցուցակում հայտնվել են 21 անգամ: Հայաստանի 10 մարզի ղեկավարներից միայն Կոտայքի մարզպետն է, ով անցած 10 տարիների ընթացքում երբևէ չի հայտնվել ԻԱԿ-ի Սև ցուցակում:
Մնացածները, ըստ Շ Դոյդոյանի, Սև ցուցակում հայտնվել են հետևյալ հաճախականությամբ`
Արարատի մարզպետ` 4 անգամ(Ալիկ Սարգսյան` 2005թ.-ին 2 անգամ, 2004թ., 2002թ),
Շիրակի մարզպետ` 4 անգամ(Լիդա Նանյան` 2010թ., 2009թ., Ռոմիկ Մանուկյան` 2004թ., Ֆելիքս Փիրումյան` 2002թ),
Գեղարքունիքի մարզպետ` 4 անգամ(Նվեր Պողոսյան` 2009թ.Ստեփան Բարսեղյան` 2004թ.,Վահագն Հակոբյան` 2001թ.-ին 2 անգամ),
Լոռու մարզպետ` 3 անգամ( Արամ Քոչարյան` 2009, Հենրիկ Քոչինյան` 2004թ., 2003թ.),
Արմավիրի մարզպետ` 2 անգամ (Աշոտ Ղահրամանյան` 2007թ., Ալբերտ Հերոյան` 2004թ.),
Սյունիքի մարզպետ` 1 անգամ (Սուրեն Խաչատրյան` 2004թ.),
Տավուշի մարզպետ` 1 անգամ(Արմեն Ղուլարյան` 2004թ.),
Վայոց Ձորի մարզպետ` 1 անգամ(Սամվել Սարգսյան` 2004թ.),
Արագածոտնի մարզպետ` 1 անգամ (Հրայր Կարապետյան` 2003թ.):
Նրա խոսքերով` պետական կառույցներում քաղաքացիներին լուրջ չեն ընդունում և նրանց հարցումներին չեն պատասխանում, մինչդեռ լրագրողներից, կարելի է ասել, վախենում են: Այս եզրահանգմանն են եկել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աշխատակիցները՝ համադրելով պետական կառույցներին ուղղված իրենց հարցումների պատասխանների արդյունքները:
«Պետական կառույցները, պաշտոնյաները քաղաքացիներին լուրջ չեն ընդունում, բայց երբ զգում են, որ գործը կարող է հասնել բողոքարկման, դրա մասին վաղը նյութ կհրապարակվի, արագ արձագանքում են: Օրինակ, 2011թ երկրորդ եռամսյակում մի շարք ուսանողներ հարցումներ են ուղարկել պետական տարբեր կառույցների, որոնք հիմնականում անպատասխան են մնացել: Այնինչ նույն հարցումը նույն կառույցին է ուղարկել ԻԱԿ-ը և հիմնականում ստացել է պատասխան»,- հայտարարեց Շուշան Դոյդոյանը:
Աղբյուրը` slaq.am