Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Եւս մեկ հաջող ելք

14.06.2011

Մայիսի 17-ին «Հաջող ելք ով «կռիվ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Ստեփանավանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ների եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հանրային ճնշման արդյունքում չեղյալ է հայտարարել իր 2009 թվականի մայիսի 9-ի որոշումը, որով մեկ էջ տեղեկությունը տրամադրելու համար 500 դրամ վարձ էր սահմանել:
«500 դրամանոց» որոշումը չեղյալ հայտարարելը հաջողություն համարելով, ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը մեզ տեղեկացրել էր, որ հարցում են ուղարկել Ստեփանավանի քաղաքապետարան եւ ցանկանում են ստանալ «500 դրամանոց» որոշումը չեղյալ հայտարարելու մասին որոշումն ու տեղեկանալ, թե «500 դրամանոց» որոշման գոյության երկու տարիների ընթացքում տեղեկության տրամադրման արդյունքում որքա՞ն գումար է մտել համայնքային բյուջե եւ ի՞նչ նպատակներով է ծախսվել:
Կրկին հաջողություն է գրանցվել: Երկու տարի շարունակ հ/կ-ներին չպատասխանող եւ դատարաններում հարաբերություններ պարզող քաղաքապետը պատասխանել է ԻԱԿ-ին: Ըստ այդմ, «500 դրամանոց» որոշման ընդունումից հետո որեւէ քաղաքացուց կամ կազմակերպությունից գումար չի գանձվել: Սա նշանակում է, որ 500 դրամը իրոք անհավանական մեծ գին է եղել ու բոլորին է վանել: Ստեփանավանի քաղաքապետը տեղեկացրել է նաեւ, որ «500 դրամանոց» որոշումը չեղյալ է հայտարարվել այս տարվա մայիսի 4-ին: Ուշագրավ է, որ «500 դրամանոց» որոշմանը կողմ քվեարկած Ստեփանավանի ավագանու անդամները նույն որոշումը չեղյալ հայտարարելուն էլ են կողմ եղել:

Աղբյուրը` www.aravot.am 

← Վերադառնալ ցուցակին