Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Տեղեկատվությունը կտրամադրեն 2.5 տարի անց
21.06.2011
Հունիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հայցն ընդդեմ «Երեւանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի: Դեռեւս 2009 թվականի փետրվարին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» դիմել էր ՊՈԱԿ-ին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ պետական բյուջեից ՊՈԱԿ-ի ֆինանսավորման եւ վերջինիս ստացած հասույթի վերաբերյալ:
«Երեւանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը» չէր կատարել ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը եւ չէր տրամադրել վերոնշյալ տեղեկատվությունը: Կենտրոնը դիմել էր դատարան եւ միայն 2.5 տարի անց դատարանի պարտադրանքի միջոցով կստանա ցանկալի տեղեկատվությունը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ օրենքով հասանելի տեղեկատվություն ստանալու համար երկար ժամանակ եւ ջանքեր են անհրաժեշտ լինում: Այս թեմային առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
Աղբյուրը` www.lragir.am