Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Քուշկյանը խոստացավ դուրս գալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սև ցուցակից»

17.05.2011

«Մենք միշտ ինֆորմացիա տրամադրում ենք, այնտեղ տեխնիկական խնդիր է եղել, և մենք խիստ զգուշացում ենք հայտարարել, որ անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի տեղեկատվությունը»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը վերջերս հրապարակել էր պետական կառույցներում տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2011թ. առաջին եռամսյակի տվյալները: Առողջապահության նախարարը տեղեկատվություն չտրամադրելու համար հայտնվել էր Ինֆորմացիայի ազատության մասին օրենքը խախտող պաշտոնյաների «սև ցուցակում»:

«Առաջին տարին է, որ լսում եմ՝ մտել եմ այդ ցանկում, և այս տարի էլ դուրս կգամ»,- խոստացավ Հարություն Քուշկյանը:

Աղբյուրը` www.tert.am

 

← Վերադառնալ ցուցակին