Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Հանրային կապերի և ՏԱ վերաբերյալ դասընթաց Պաշտպանության նախարարությունում
25.04.2011

ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 26-ին մեկնարկել է Հանրային կապերի և տեղեկատվության ազատության վերաբերյալ երկօրյա դասընթացը, որին մասնակցում են նախարարության հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության իրականացմանը ներգրավված աշխատակիցներ:
Դասընթացը կազմակերպվել է պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ: Երկօրյա դասընթացի ընթացքում հայաստանյան և միջազգային փորձագետները հանդես կգան տեղեկատվության ազատության և տեղեկատվական անվտանգության խնդիրների, ինչպես նաև պաշտպանության ոլորտում տեղեկատվական քաղաքականության միջազգային փորձի վերաբերյալ դասախոսություններով:
Աղբյուրը` www.mil.am