Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

yermir.am"ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կիրականացվի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուների վերապատրաստման ծրագիր"

31.03.2008

 ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կիրականացվի «Հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար տեղեկատվության ազատության թեմայով վերապատրաստման դասընթաց» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու շուրջ 90 քաղաքացիական ծառայողներ ձեռք կբերեն Հայաստանում տեղեկատվության ազատության օրենքի կիրառման գործնական հմտություններ եւ փորձ, ինչպես նաեւ կծանոթանան տեղեկատվության մատչելիության միջազգային չափանիշներին:

Իննամսյա ծրագիրն կիրականացվի ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ` Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 25 հազար եվրո է:

Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», մարտի 28-ին ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, պետական տեղեկատվության մատչելիությունը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր պետության ժողովրդավարության կայացման համար:

«
Հուսով ենք, որ, Հայաստանի պետական կառույցների մամուլի եւ հասարակայնության

← Վերադառնալ ցուցակին