Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
panorama. am"104 պաշտոնյաներից 99-ը տեղյակ են, իսկ 5-ը տեղյակ չեն"
28.03.2008
Հայաստանում 104 պաշտոնյայից 99-ը գիտե «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, հինգը՝ ոչ: Նման տվյալներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը` հիմնվելով իրենց կատարած հարցումների արդյունքների վրա: Նրա խոսքով, օրենքի գոյության մասին 95 տեղեկացվածներից օրենքի պահանջներին ծանոթ է 88.4 տոկոսը: Հարցվածների 90.3 տոկոսի կարծիքով, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը դրական է:
Խոչընդոտների շարքում 77 պաշտոնյա նշել է անտեղյակությունը, 39 պատասխանել է, թե պատճառը գաղտնի աշխատելու սովորություն է, 24-ը պատասխանել է, որ չեն իրականացնում օրենքով սահմանված դրույթները:
Ամենաբաց գերատեսչությունները, ըստ պաշտոնյաների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարարություններն են ու քաղծառայության աշխատակազմը: Համաձայն լրագրողների շրջանում անցկացված հարցումների, ամենաբաց գերատեսչությունը արտաքին գործերի նախարարությունն է:
Աղբյուրը` panorama.am