Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
"Նոյյան Տապան" լ/գ." Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սկսել է դասընթացներ քաղծառայողների համար տեղեկատվության ազատության վերաբերյալ"
29.11.2010
2010թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սկսել է եւ մինչեւ 2012թ. ապրիլի 22-ը կիրականացնի քաղաքացիական ծառայողների համար տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման կուրսեր՝ Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Հայ պետական ծառայողների միության հետ համագործակցությամբ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակներում գործարկվել է Տեղեկատվության ազատության կրթական կենտրոն, որն էլ իրականացնում է եռօրյա դասընթացների անցկացումը։
Աղբյուրը` "Նոյյան Տապան" լ/գ