Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

«Տեղեկատվության ազատության մասին» օրինագիծն աննախադեպ խայտառակություն է. Լևոն Բարսեղյան

22.09.2017

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աննախադեպ խայտառակություն է: Այսօր Տեղեկատվության ազատության օրենսդրական փոփոխություններին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ասպարեզ» ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյան ը՝ հավելելով, որ սա առաջին դեպքն է, երբ նախագիծն ընթերցելուց հետո անձամբ ցանկացել է իմանալ՝ ով է դրա հեղինակը:

«Հետաքրքրիր է իմանալ՝ ում մտքի փայլատակումն է եղել գրել օրենք, որը չի գործելու: Ես չէի հավատում, որ կարվի ամեն ինչ, որպեսզի 14 տարի կիրառված օրենքն այլևս հնարավոր չլինի կիրառել: Ես չգիտեմ՝ ով է այս «քանդակագործը»: Մյուս կողմից, մեղավորը գրչակը չէ, այլ պատվիրատուն»,- ասաց նա:

Լևոն Բարսեղյանը համոզմունք հայտնեց, որ եթե Տեղեկատվության ազատության մասին օրենքը փոփոխվի, հարցումների իննսուն տոկոսը մերժվելու է: Նրա հավաստմամբ, հասարակությունը պետք է հասկացնի օրենքը գրողներին, որ ինքն է նրանց ռոճիկ տալիս, մինչդեռ փոխարենը սեղաններին «քանդակած» օրենքներ է տեսնում:

Քննարկմանը ներկա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն իր հերթին նկատեց՝ ինքը մնում է այն համոզմանը, որ նոր օրնեքը կոչված է այլ քաղաքական խնդիր լուծել, քան տեղեկատվական ազատություն ապահովելն է: Իշխանությունները ջանում են տպավորություն ստեղծել, որ իբր ավելի թափանցիի են դարձնում պետական մարմինների աշխատանքը:

«Այստեղ, սակայն, թափանցիկության մասին խոսք չի կարող լինել: Եթե անգամ ի սկզբանե նման ցանկություն է եղել, ոմանք թափանցիկությանն ուղղված աշխատանքները տարել են բոլորվին այլ ուղղությամբ: Որևէ կերպ չարժե կասկածել, որ Տեղեկատվության ազատության օրենսդրական փոփոխությունները չեն քննարկվի»,- ասաց բանախոսը:

Աշոտ Մելիքյանի խոսքով, Տեղեկատվության ազատության օրենսդրական սահմանափակումները միջազգային պրակտիկայի հետ որևէ աղերս չունեն:

«Սա խայտառակ օրինագիծ է, որի դեմը պետք է առնել հանրային ըմբոստացմամբ: Այլապես այս փաստաթղթով տեղեկատվություն ստանալու իրավունքը ոտնահարվում է»,- ամփոփեց ԽԱՊԿ նախագահը:

Աղբյուրը՝ panorama.am
 

← Վերադառնալ ցուցակին