Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Պետական մարﬕնները ոչ բոլոր դեպքերում են կատարում "Տեղեկատվության ազատության մասին" օրենքով նախատեսված դրույթները
31.03.2017
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական մարﬕնները ոչ բոլոր դեպքերում են կատարում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված դրույթները: Այս մասին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանը: Կենտրոնը իրականացրել է տեղեկատվության տրամադրման վերաբերյալ մոնիտորինգ` դիտարկելով 37 մարﬓի պաշտոնական կայք:
«Մոնիտորինգի արդյունքները բացասական են, ﬔնք տեսնում ենք, որ որոշ դեպքերում օրենքով սահմանված նվազագույն պահանջները հաճախ չեն իրականացվում: Օրինակ, սահմանված է, որ կայքը պետք է ունենա հաճախ տրվող հարցերի բաժին: Պետական մարﬕնները 5 անգաﬕց ավելի նույն հարցը ստանալու դեպքում պետք է դրա պատասխանը հրապարակեն այդ բաժնում: Մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ բյուջեի կատարողականի մասին տեղեկությունները ևս չեն թարմացվում»,-ասաց Լիանա Դոյդոյանը:
Մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ մարզպետարանի կայքերում վիճակը դրական է: Լիանա Դոյդոյանը նշեց, որ մարզպետարանների կայքերը ﬔկ հարթակի վրա են ստեղծվել, բաժինները նրանց տրվել են ի սկզբանե, այնուհետև տեղեկատվական լուրջ աշխատանք է կատարվել, այժմ էլ ակտիվ տեղեկությունները հրապարակվում են:
«Նախարարությունների կայքերի վիճակը բավական խրթին է: Աﬔն ﬔկն իր ձևով է աշխատում, շատ դեպքերում քաղաքացիները խառնաշփոթի առաջ են կանգնում: Օրինակ, եթե ցանկանում են վիճակագրական տվյալներ, ապա չգիտեն վիճակագրություն բաժին մտնեն, հաշվետվության, թե այլ բաժին կա»,-ասաց Լիանա Դոյդոյանը:
Լիանա Դոյդոյանը նկատեց, որ պաշտոնական կայքերում պետք է հրապարակվեն այն անձի կոնտակտային տվյալները, ով պատասխանատու է տեղեկությունները տրամադրելու հարցում: Դրանից բացի, հրապարակվեն այդ անձի լիազորٳթյٳնները: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի դիտարկٳﬓերը ցույց են տալիս, որ կայքերի ﬔծ մասում հրապարակված չեն տվյալ պատասխանատու անձի լիազորությունները, կոնտակտային տվյալները:
Մոնիտորինգն իրականացվել է ՍեքԴև հիմնադրամի աջակցությամբ:
Աղբյուրը՝ Արմենպրես