Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Մենք մտել ենք "Խորամանկ պատասխանների փուլ"
29.05.2015
Մայիսի 27, 2015
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը ներկայացրեց ՏԱ օրենքի հնարավոր փոփոխությունների մասին լրամշակված տարբերակը:
Ըստ իրավաբանի, նշյալ տարբերակը "ռազմավարորեն" ոչ բոլոր հարցերն է լուծում: Սակայն կարգավիճակ կտրվի էլեկտրոնային հարցումներին:
Գ. Հայրապետյանն ասաց, որ ունեցել են երկու դատ, մասնավորապես Լոռու եւ Շիրակի մարզերի դեպքում, երբ տեղեկություններ տրամադրվելիս հարց ծագեց էլեկտրոնային հարցումների պատշաճության վերաբերյալ:
Դատարանները էլեկտրոնային հարցումը չեն համարել պատշաճ հարցում:
ԻԱԿ իրավաբան Գ.Հայրապետյանը հղում անելով ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանին, ասաց, որ շատ հաճախ իրենց հարցումներին տալիս են "խորամանկ պատասխաններ", եւ դժվար էր որոշել, դա պատասխան է, թե ոչ: Առաջարկվում էր թվագրված հարցումների պատասխանները լինեն նույնպես թվագրված:
"Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման եւ պահպանման , ինչպես նաեւ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը" սահմանելու մասին որոշման մեջ էլ առաջարկվում էր, որ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքը պետք է ունենա "հաճախակի տրվող հարցեր" համապատասխան բաժին, որտեղ հրապարակվում են պարբերաբար հինգ եւ ավելի անգամ տրված միեւնույն հարցերը եւ դրանց պատասխանները:
Առանձին քննարկման հարց դարձավ լրատվամիջոցների հարցի "մենաշնորհը" վերցնելու, կայքում "խորամանկ"պատասխան-տեղեկատվություն տրամադրելու հարցը:
"Կոնգրես" հյուրանոցում լրատվամիջոցների, արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման մանրամասները քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Աղբյուրը` Առավոտ