Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Դժկամ տեղեկատուները․ սև ցուցակ
26.01.2015
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպությունը հունվարի 23-ին ամփոփել է 2014թ. իր Սև ցուցակը: Դրանում ընդգրկվում են տեղեկություն տնօրինող այն մարմինների ղեկավարները, որոնք անպատասխան են թողել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցումները:
Ինչպես տեղեկանում ենք ԻԱԿ-ի կայքից, 2014թ. ընթացքում մարդկանց` տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտել են հետևյալ պաշտոնյաները` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամրիաղյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը,Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը,Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը [Մուրադխանյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2014թ. հունիսի 12-ը – խմբ.], ինչպես նաև մի շարք համալսարանների ռեկտորներ:
ԻԱԿ-ը պաշտոնյաների իր Սև ցուցակը հրապարակում է` սկսած 2001-ից` եռամսյակը մեկ:
2014թ. Սև ցուցակին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Աղբյուրը՝ ՍԻՎԻԼՆԵԹ