Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Էլեկտրոնային հարցումներն ուղարկվել էին անստորագիր
16.06.2014
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանի ասուլիսին ներկայացել էր միայն Aravot.am-ը: Հետեւաբար, նա պատասխանեց մեր հարցերին, թե ինչ պետք է ներկայացվեր այսօր: Պետք է ներկայացվեր տեղեկատվության ազատության վիճակը վերջին կիսամյակում, անդրադարձ պետք է լիներ անցյալ եռամսյակի «Սեւ ցուցակին», եւ երեք դատավարությունների մասին՝ Պաշտպանության նախարարության, Բրյուսովի անվան համալսարանի, «Արմենթել» ընկերության դեմ:
2014թ-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներով դիմել է ՀՀ բոլոր նախարարություններին: Գ.Հայրապետյաննն ասաց, որ հարցումներն ուղարկվել են ոչ թե ընդունված փոստային ծառայության, այլ էլեկտրոնային փոստի միջոցով: ԻԱԿ-ը հարցրել է, թե արդյոք իրականացվում է նախարարության էլեկտրոնային հարցումների հաշվառում, եթե այո, ապա 2013թ-ին որքան էլեկտրոնային հարցումներ են ստացվել նախարարություններում:
«Առավոտը» գրում է.
Ի դեպ, նման հարցում, ԻԱԿ-ն արդեն երկրորդ տարին է, որ անում է: «Էլեկտրոնային հարցումները հնարավորություն տվեցին եւս մեկ անգամ պարզել, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ինչպես են ՀՀ պետական մարմինները կիրառում, ինչպես են իրականացվում յուրաքանչյուրի տեղեկատվության ազատության իրավունքը»,-ասաց Գ.Հայրապետյանը: Էլեկտրոնային հարցումները ուղարկվել էին նաեւ անստորագիր:
Տրամաբանությունն այն էր, որ քաղաքացիներն ունեն նախարարության առցանց հղել նամակներ, հարցումներ: Եվ առհասարակ առցանց դիմելու հնարավորություն ունեցող կայքերը չեն պահանջում ստորագրություն: Գեւորգ Հայրապետյանի կարծիքով, էլեկտրոնային փոստով ուղարկվող հարցումը, որը նույնպես առցանց՝ համացանցի միջոցով, ուղարկվող նամակ է, չպետք է պահանջվի ստորագրություն, «քանի որ էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումը համանման է կայքի միջոցով ուղարկվող հարցմանը»: Այլ հարց է, պահանջվող տեղեկատվության բնույթը, պահանջվող տեղեկություններն ըստ նրա անձի մասին չեն:
Գ.Հայրապետյանը տեղեկացրեց, որ հարցումների հետ կապված 10 նախարարություն հետադարձ նամակով կամ հեռախոսազանգով խնդրել է, որպեսզի հարցումներն ուղարկվեն ստորագրված: Իսկ ստորագրելու միակ ձեւը.. սքանն է՝ scanը, երբ ձեռագիր ստորագրությունը թղթային տարբերակից լուսապատճենահանվում է: «Ստորագրություն պահանջելու իմաստն այստեղ փոքր-ին անհասկանալի է: Եթե նախարարություններին առցանց հնարավոր է դիմել կայքի միջոցով, ապա այդ դեպքում ստորագրություն չի պահանջվում: Ինչու է այս դեպքում, էլեկտրոնային փոստով ուղարկված հարցման դեպքում պահանջվում , չէ այն, նույնպես առցանց էլեկտրոնային հարցում է, նույն առցանցն է»,-հարցնում է Գ.Հայրապետյանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կապված հետեւյալն էր պարզվել. Նրանք պահանջել էին ստորագրություն: Սակայն բացակայում էր նախարարությանը կայքի միջոցով առցանց դիմելու հնարավորությունը, ուստի չկա կայքի միջոցով ընդունվող առցանց նամակների եւ էլեկտրոնային փոստով ընդունվող նամակների ընդունելության պայմանների հակասություն:
Գ.Հայրապետյանը մեր այն հարցին, թե ինչ խնդիր է ծագել պաշտպանության նախարարության հետ, պատասխանեց, որ երկու ամիս հետո են նրանք պատասխանել: Պատասխանում նշված էր, թե պահանջվող տեղեկությունները համարվում են գաղտնի: Գ.Հայրապետյանը մտահոգություն հայտնեց, որ հին պրակտիկային են վերադառնում. «Եթե առաջ լուռ մերժումներ էին, հիմա լուռ մերժումներ չկան, խուսանավող պատասխաններ են»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ