Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Միայն ոսկե բանալիներ էին. Ժանգոտ կողպեք չտրվեց առաջին անգամ

28.09.2012

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր տեղեկատվության ազատության օրվան նվիրված ամփոփեց ամենամյա «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը:

Արդեն տասը տարի է, ինչ կենտրոնը հանձնում է խորհրդանշական բանալիները: Ոսկե բանալի ստացավ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը լավագույնս կիրառած պետական մարմին: Ուշագրավ է, որ անցյալ տարի այս գերատեսչությունը հայտնվել էր ԻԱԿ-ի «Սեւ ցուցակում»:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքէջը ճանաչվեց որպես լավագույն ինտերնետային պաշտոնական կայքէջ:

Հասարակական կազմակերպություններից ոսկե բանալի ստացավ «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ն՝ որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած կազմակերպություն:

Ինտերնետային հեռուստաընկերություններից ամենաակտիվ լուսաբանվածը «CivilNet»-ն էր: Իսկ տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրողը առցանց «Առցանց» խմբագիրն էր՝ Աննա Իսրայելյանը: Նշենք, որ տասը տարիների ընթացքում առավոտցիները վեցերորդ անգամ արժանանում են ոսկե բանալիների:

Ի դեպ, ԻԱԿ-ի հատուկ մրցանակը շնորհվեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության եւ Հայաստանի գործողությունների պլանի մշակման եւ ներկայացման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար:

Ժանգոտ կողպեքներ չեղան:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: 

Աղբյուրը՝ aravot.am

← Վերադառնալ ցուցակին