Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Սեմինար՝ նվիրված Հայաստանում զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական լուծմանը

03.07.2012

Աղվերանում այսօր` հունիսի 30-ին, լրագրողների եւ իրավաբանների համար մեկնարկել է Զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական կարգավորմանը նվիրված երկօրյա սեմինարը: Միջոցառումը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը, նպատակ ունի տեղեկացնել լրագրողներին եւ իրավաբաններին Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) աշխատանքի մասին` որպես այլընտրանքային մարմին, որը կարող է լուծել լրատվամիջոցներին առնչվող վեճերը: Խորհուրդը հիմնադրվել է 2011թ.-ի մայիսին` ի պատասխան մամուլի դեմ զրպարտության հայցերով դատավարությունների թվի զգալի աճի:

«Թեեւ քաղաքացիական հասարակության զեկույցները ցույց են տալիս այս տարվա դրությամբ զրպարտության եւ վիրավորանքի հայցերի թվի զգալի նվազում, կարեւոր է, որ տեղական եւ միջազգային կազմակերպությունները շարունակեն հետեւել իրավիճակին եւ խթանել իրավիճակի բարելավումը այս ոլորտում: Խորհրդի գործունեությանն աջակցելով` մենք սատարում ենք վեճերի արտադատական կարգավորման մեխանիզմների կիրառմանը եւ խրախուսում էթիկայի նորմերին համապատասխան լրագրություն, որն ի վերջո պետք է դրական ազդեցություն ունենա լրատվամիջոցների դաշտի ընդհանուր որակի վրա», - նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն եւ կքննարկվեն Խորհրդի կողմից մշակված կարծիքները, ինչպես նաեւ կվերլուծեն զրպարտության եւ վիրավորանքին վերաբերող դատական հայցերը: 

Աղբյուրը՝ armtown.com

← Վերադառնալ ցուցակին