Հրապարակումներ
Մամուլը մեր մասին

30.08.2023 - Առավոտ։ Պետական բյուջեից գումար հատկացվել է երեք նախարարության համար
«Առավոտ» առցանց պարբերականը անդրադարձել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների արդյունքներին, որով հստակեցվել են, թե ինչքան գումար են 2022-2023 թվականներին ծախսել կամ նախատեսում ծախսել նախարարությունները պաշտոնական կայքերի պատրաստման կամ բարեփոխման նպատակով։

08.07.2023 - Առավոտ։ Դիտարկվել են վարչապետի աշխատակազմի, նախարարությունների, կառավարության եւ վարչապետի ենթակա մարմինների կայքերը
«Առավոտ» առցանց պարբերականը անդրադարձել է հունիսին ԻԱԿի կողմից իրականացված ուսունասիրությանը, որի ընթացքում ակհայտ է դարձել, որ ՀՀ կառավարության և դրա ենթակա պետական մարմինների միայն մի մասն է կատարել օրենքի պահանջն ու հրապարակել տեղեկություն ստանալու հարցումնեի ամենամյա վիճակագրությունը։

18.03.2023 - Սիվիլնեթ․ «Առավոտի» հետ տեղի ունեցածը ոտնձգություն է խոսքի ազատության դեմ. Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայաի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հարցազրույցը «Սիվիլնեթ» առցանց լրատվականին «Առավոտի» յութուբյան էջի վրա հակերային հարձակման վերաբերյալ։ Հարցազրույցի տեսագրությունը այստեղ ։

21.11.2022 - Առավոտ․ Ավելի բարձր տուգանքներ՝ տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար
«Առավոտ»-ը անդրադարձել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և արդարադատության նախարարության համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։

09.11.2022 - Ամփոփ մեդիա.Ապատեղեկատվության դեմ պայքարում պետությունը ռազմավարություն է մշակում
Ամփոփ Մեդիան անդրադարձել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մասնակցությամբ մշակված ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության նախագծին։