Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

10.08.2009 - ՏԱ օրենքը` Արարատի մարզում

Օգոստոսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արարատի մարզում էր: Այցի նպատակն էր աշխատանքային քննարկում կազմակերպել մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների 43 ներկայացուցչի համար` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը նախ խոսեց մարդու` տեղեկացված լինելու առավելության մասին, այնուհետ ներայացրեց ՏԱ օրենքը, մանրամասնեց, թե ինչու պետք է ՏԻՄ-երն ու քաղծառայողները բաց աշխատեն: Ինչպես մյուս մարզերում, այս մարզում...

25.07.2009 - ՏԱ օրենքի ուսուցում Վայոց ձորի մարզում

Հուլիսի 24-ին Վայոց ձորի մարզում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակիցներ եւ համայնքապետեր: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց ՏԱ օրենքը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկատվություն ստանալու հարցումների տեսակները, դրանց պատասխանելու համար սահմանված ժամկետները եւ այլն:...

10.07.2009 - Արարատի մարզը եւս ծանոթացավ ՏԱ օրենքին

Հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արարատի մարզում էր` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով մարզի համայնքապետերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ուսուցում կազմակերպելու նպատակով: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը համայնքապետերին ներկայացրեց տեղեկատվության ազատության կարեւորությունը եւ նշանակությունը, նաեւ` տեղեկատվություն տնօրինողի պարտականությունները: Մասնավորապես, թե ինչու համայնքապետերը պետք է բաց եւ հրապարակային...

26.06.2009 - ԻԱԿ-ը` Արմավիրի մարզում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հունիսի 24-ին Արմավիրի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգը ներդնելու նպատակով։ Այս տեխնիկական աջակցությունը ցուցաբերվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: “Նախատեսվում է, որ այս տարվա արդեն սեպտեմբեր ամսին ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը Արմավիրի մարզպետարանում...

01.06.2009 - Հանրային իրազեկման եւ հրապարակայնության խնդիրների քննարկում Կոտայքի մարզում

Մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Հրազդան քաղաքում հանդիպեց Կոտայքի մարզի 56 համայնքապետերի հետ` քննարկելու մարզի համայնքներում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջների կիրառման խնդիրներն ու հանրային իրազեկման աշխատանքները: Հանդիպմանը ներկա էր նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: “Հրապարակայնությունը վախենալու բան չէ: Համայնքային որոշումները փակցնելը չի կարող վտանգավոր լինել”,-Կոտայքի մարզում կրկին անգամ հիշեցրեց ԻԱԿ նախագահ Շուշան...

22.05.2009 - ԻԱԿ-ի շնորհիվ 3000 մարդ ստացել է գիտելիք եւ հմտություն

“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի ընդունումից ի վեր (2003թ.) Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է ուսուցումներ հասարակության ամենատարբեր խմբերի համար: Անցած 6 տարիների ընթացքում ԻԱԿ-ի կազմակերպած դասընթացների շնորհիվ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ գիտելիք եւ հմտություն է ստացել երեք հազարից ավելի մարդ: Միայն 2008թ.-ին, ապրիլից մինչ 2009թ.-ի ապրիլ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպված ուսուցումների շնորհիվ Հայաստանի Հանրապետության ավելի քան 700...