ՏԱ ուսուցումներ
Իրականացված

02.07.2013 - Վերապատրաստման դասընթաց. գնահատման թերթիկների վերլուծություն
2013 թվականի մայիսի 13-ից 30-ը "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն անցկացրեց "Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում" թեմայով վերապատրաստման դասընթաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու 78 քաղաքացիական ծառայողների համար:

11.06.2013 - 78 քաղծառայող վերապատրաստվեց ԻԱԿ-ում
Մայիսի 31-ին ավարտվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում" թեմայով վերապատրաստման դասընթացը: Մայիսի 13-ին մեկնարկած ծրագրին 5 տարբեր խմբերով մասնակցեցին ՀՀ 11 մարզերի 78 քաղծառայող:

10.05.2013 - ԻԱԿ-ը վերսկսում է քաղծառայողների դասընթացները
Մայիսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մեկնարկում է "Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում" թեմայով վերապատրաստման դասընթացը 82 քաղաքացիական ծառայող տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուների համար:

07.11.2012 - ՏԱ կրթական կենտրոնում վերապատրաստվեց 400 համայնքային ծառայող
2011-2012թթ. Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 400 համայնքային ծառայող ստացավ գիտելիք տեղեկատվության ազատության և միջանձնային հարաբերությունների վերաբերյալ:

22.03.2012 - Վերսկսել են համայնքային ծառայողների վերապատրաստումները
2011թ.-ին Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում վերապատրաստվել է137 համայնքային ծառայող, մինչ տարեվերջ կվերապատրաստվի 263 համայնքային ծառայող եւս:

25.01.2012 - ՏԱ կրթական կենտրոնում վերապատրաստվեց 137 համայնքային ծառայող
2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 137 համայնքային ծառայող ստացել է գիտելիք տեղեկատվության ազատության եւ միջանձնային հարաբերությունների վերաբերյալ: