ՏԱ ուսուցումներ
Իրականացված
18.05.2006 - ՏԻՄ-երը պետք է նախահարձակ լինեն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մայիսի 15-ին եւ 16-ին Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկումներ` «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Մայիսի 15-ին Եղեգնաձորում 32 պաշտոնյաների հետ ԻԱ կենտրոնի փորձագետները քննարկեցին մարզում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան, ներկայացրին քաղաքացուն...
08.05.2006 - Դիմում ուղարկել ենք, իսկ հարցում` երբեք
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետը մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի գյուղապետարանում մի խումբ երիտասարդների ծանոթացրեց տեղեկություն ստանալու իրավունքին: Երիտասարդներն առաջին անգամ էին լսում, որ իրենք իրավունք ունեն մասնակցելու համայնքի ավագանու նիստերին. «Ի՞նչ իմանանք, թե ավագանին ո՞ր օրն է նիստ անելու»: Պարզվեց` այս համայնքում ևս ավագանու նիստի օրն ու օրակարգը 7 օր առաջ չի հրապարակվում , ինչպես սահմանված է «Տեղական...
27.04.2006 - Ուսուցում Արարատի մարզում
«Ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, եթե այսպես շարունակվի, Երեւանը կդառնա քաղաք-պետություն»,- ասաց Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանն ապրիլի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ: Մարզի 36 գյուղապետեր, ավագանու անդամներ, մարզպետարանի ու քաղաքապետարանների...
08.04.2006 - Ուսուցում Գեղարքունիքի մարզում
Ապրիլի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները հանդիպեցին Ճամբարակ քաղաքի բնակիչների հետ։ ԻԱԿ-ի փորձագետ Պապին Մուրադյանը և Կրթության զարգացման ակադեմիայի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ Վահագն Դաբաղյանը Ճամբարակ քաղաքի բնակիչներին և ուսուցիչներին ներկայացրին "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի հիմնական դրույթները: Մասնավորապես, թե ինչպես նրանք կարող են դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ստանալու իրենց հետաքրքրող...
07.03.2006 - Ուսուցում աշակերտների համար
Մարտի 7-ին Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտները Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներին բազմաթիվ հարցեր տալու հնարավորություն ունեցան։ Նրանց այցելել էին կենտրոնի փորձագետներ Պապին Մուրադյանը և Գևորգ Հայրապետյանը, ինչպես նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Սարուխանյանը, ովքեր «Իրավունք» առարկա դասավանդող ուսուցչուհի Ռուզաննա Զաքարյանի մասնակցությամբ աշակերտներին ներկայացրին «Տեղեկատվության ազատության...
16.02.2006 - ՏԱ քննարկում լրատվության պատասխանատուների հետ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2006թ. փետրվարի 16-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում` "Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ հանրային նշանակության մարմինների ու հասարակայնության հետ կապերի լրատվության պատասխանատուների մասնակցությամբ: Իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Անդրեասյանն ընդգծեց այս մարմինների` որպես տեղեկատվություն տնօրինողների բաց եւ հրապարակային աշխատելու կարեւորությունն ու...