ՏԱ ուսուցումներ
Իրականացված
23.08.2008 - Հրապարակելը դա միայն հայտարարելը չէ
Արմավիրի մարզի 23 համայնքապետ եւս տեղեկացավ, թե ինչպես պետք է հանրությանը տեղեկատվություն տրամադրել ՏԱ օրենքի շրջանակներում: Օգոստոսի 22-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում էր, որտեղ ուսուցում էր կազմակերպել «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը`...
23.08.2008 - Քաղաքացիների ակտիվությունը նպաստում է պաշտոնյաների հրապարակային աշխատանքին
Երբ ՀԿ-ներն ակտիվ են գործում, քաղաքացիներն իրազեկ են, պաշտոնյաները սկսում են ավելի հետեւողական ու հրապարակային աշխատել: Այս մտքով սկսվեց Արմավիրի մարզում օգոստոսի 22-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցումը, որին մասնակցում էին թվով 17 ՀԿ-ներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ եւ շահառուներ: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ՏԱ օրենքի կիրառման հարցում...
18.08.2008 - ՏԱ օրենքն օգնում է չհիմնավորել տեղեկատվություն ստանալու հարցումը
Օգոստոսի 15-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների համար տեղի ունեցավ «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցում, որը կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն: Քննարկումն ընթացավ բավականին հետաքրքիր, քանի որ լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքով ամենահաճախն են առնչվում տեղեկատվության ազատությանը: Սակայն նրանցից քչերն են տեղեկատվություն փորձում ստանալ ՏԱ օրենքի...
15.08.2008 - ՀԿ-ները եւս պարտավոր են աշխատել բաց ու թափանցիկ
Օգոստոսի 11-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների համար «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկման մասնակիցները 20-ն էին, որոնք բավականին հետաքրքրված էին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, ներկաներից ոմանց հետաքրքրում էր էլեկտրոնային հարցման կարգն ու մեխանիզմները,...
13.08.2008 - Մարզերում ուզում են կիրառել ՏԱ օրենքը, բայց հնարավորություն չունեն
Օգոստոսի 11-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների, գյուղապետերի տեղակալների եւ աշխատակազմերի քարտուղարների համար «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկման մասնակիցները 30-ն էին` գյուղապետեր, համայնքապետերի տեղակալներ եւ աշխատակազմերի քարտուղարներ: Այս մարզում եւս ԻԱԿ եւ Աժ փորձագետ Մարինե Հակոբյանը...
04.08.2008 - Գյուղապետերը տեղեկատվության տրամադրման համար համակարգիչ չունեն
Հուլիսի 31-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել էր ուսուցում մարզի պաշտոնյաների՝ համայնքների ղեկավարների համար` «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Քննարկման մասնակիցները 25-ն էին` գյուղապետեր եւ մարզպետարանի աշխատակիցներ: Քննարկումը կազմակերպվել էր` համայնքապետերին եւ այլ պաշտոնատար անձանց ծանոթացնելու « Տեղեկատվության ազատության մասին » ՀՀ օրենքին,...