Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

Վերսկսել են համայնքային ծառայողների վերապատրաստումները

22.03.2012

2012թ. մարտի 19-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում վերսկսել են համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները:

Դասընթացներն իրականացվում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 129-Ա հրամանով հաստատված «Միջանձնային հարաբերությունները, տեղեկատվության ազատությունը և հասարակայնության հետ կապերի ապահովումը տեղական ինքնակառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրով: 2011թ.-ին այս ծրագրով Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում արդեն իսկ վերապատրաստվել է 137 համայնքային ծառայող, մինչ տարեվերջ կվերապատրաստվի 263 համայնքային ծառայող ևս:

Դասընթացները եռօրյա են, մասնակիցներին տրվում է պետական նմուշի վկայականներ: Այս տարի վերապատրաստմանը մասնակցելու են համայնքային ծառայողներ Արարատի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերից:
 

← Վերադառնալ ցուցակին