ՏԱ ուսուցումներ
Իրականացված
26.06.2023 - ԻՇ հայտարարագրման թեմայով դասընթաց բիզնես համայնքի համար
Բիզնես համայնքի շուրջ 120 ներկայացուցիչներ մասակցել են իրական շահառուների հայտարարագրման թեմայով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած թվով չորս խորհրդատվական հանդիպում-դասընթացներին։ 2023 թվականի մայիս և հունիս ամիսներին կազմակերպված հանդիպումների նպատակն էր օգնել բիզնես համայնքին գտնելու բովանդակային ու տեխնիկական այն հարցերի պատասխանները, որոնք ծագում են ԻՇ հայտարարագիրը ներկայացնելուց առաջ, ընթացքում և հետո։
29.04.2022 - 4 մարզերի 126 ՏԻՄ ներկայացուցիչ մասնակցեցին ապատեղեկատվության դեմ պայքարի թեմայով դասընթացին
Վերապատրաստմանը մասնակցել են Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերի համայնքապետարանների 120 ներկայացուցիչներ։
20.04.2022 - Լրագրողները մասնագիտանում են Բաց կառավարման գործընկերության թեմաների լուսաբանման հարցերում
Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել ԲԿԳ նախաձեռնության և դրանից բխող հանձնառությունների վերաբերյալ լրագրողների իրազեկվածության մակարդակը, խթանել ծրագրին առնչվող մի շարք ոլորտների վերաբերյալ ճշգրիտ, հանրամատչելի լուսաբանումն ու տարածումը։
29.01.2022 - «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» աշխատաժողով․ երրորդ փուլ
2022 թվականի հունվարի 26-ին և 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողովի 3-րդ շրջափուլը։ Միջոցառմանը մասնակցեցին 26 մասնավոր կազմակերպությունների 29 ներկայացուցիչներ։
19.01.2022 - «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» առցանց աշխատաժողով` մասնավոր հատվածի համար
2022 թվականի հունվարի 18-ին և 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողովի 2-րդ շրջափուլը՝ 23 մասնավոր կազմակերպությունների 28 ներկայացուցիչների համար։ Այս անգամ մասնակից ըներությունների ցանկում նաև սոցիալական ձեռնարկություններ էին, որոնք փաստերի ստուգման և մեդիագրագիտության խնդիրներին առնչվում են ոչ միայն որպես գործարարներ, այլև սոցիալական գործունեության շրջանակում:
20.12.2021 - «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» առցանց աշխատաժողով` մասնավոր հատվածի համար
Դեկտեմբերի 17-ին և 18-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողով՝ 16 մասնավոր կազմակերպությունների 24 ներկայացուցիչների համար։