ՏԱ ուսուցումներ
Իրականացված
Շիրակի մարզի պաշտոնյաները եւս ծանոթացան ՏԱ օրենքին
26.12.2008
Դեկտեմբերի 24-ին ԻԱԿ-ի ներկայացուչները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում էին, որտեղ ուսուցում էր կազմակերպել «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին մարզի 38 պաշտոնյաներ` համայնքապետեր, համայնքների աշխատակազմերի ղեկավարներ եւ քարտուղարներ
ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը` տեղեկատվության դասակարգման կարգն ու անհրաժեշտությունը, մերժման հիմքերը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ այլն:
Բանախոս Մ. Հակոբյանը ներկաներին տեղեկացրեց, որ համայնքի բնակիչը կարող է չկատարել գյուղապետի որոշումները, եթե այն չի հրապարակվել: «Իսկ հրապարակելը դա միայն հայտարարելը չէ, այլեւ այդ որոշումը պետք է հասու դարձնել յուրաքանչյուրին»:
Համայնքապետերը, սակայն, փորձագետին լսելուց հետո թերահավատություն հայտնեցին, որ տեղեկատվության ազատությունը կարող է գործել 20-30 տարի հետո միայն:
Ներկաներին առանձնահատուկ ոգեւորություն պատճառեց ԻԱԿ-ի կողմից տրամադրվող ցուցատախտակների վերաբերյալ ինֆորմացիան: Դա վկայեց այն, որ հանդիպման վերջում ներկաները ցուցակագրեցին իրենց համայնքները եւ այդ ցուցակը փոխանցեցին ԻԱԿ ներկայացուցչին, որպեսզի իրենց եւս տեղեկատվական ցուցատախտակներ տրամադրի ԻԱԿ-ը` փոխարենը խոստանալով պարբերաբար թարմացնել դրանց վրայի տեղեկատվությունը:
Եվ որպես հանդիպման ամփոփում, ԻԱԿ փորձագետը կոչ արեց ներկաներին իրենց աշխատանքում կիրառել ՏԱ օրենքը եւ անգամ տեղեկատվության հարցումների մերծումները գրելիս առաջնորդվեն օրենքով, քանի որ «քիչ խոցելի եք դառնում, երբ աշխատում եք բաց եւ հրապարակային»:
Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: