ՏԱ ուսուցումներ
Իրականացված
«Տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների համար»
04.06.2008
Մայիսին կազակերպված 3 շաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին մոտ 90 մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու պաշտոնյա: Մասնակիցները բաժանվել էին 3 խմբի` յուրաքանչյուրում մոտ 30-ական հոգի: Յուրաքանչյուր խումբ մասնակցեց երկօրյա դասընթացի` օրական շուրջ 8 ժամ տևողությամբ:
Վերապատրաստման դասընթացի ընթացքում պաշտոնյաները ծանոթացան.
1. տեղեկատվության ազատության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին,
2. մամլո քարտուղարների ՏԱ օրենքով ամրագրված պարտականություններին,
3. Փաստաթղթերի կազմման և արխիվացման սկզբունքներին,4. ՏԱ ոլորտում առկա խնդիրներին,
5. ՏԱ օրենքով ամրագրված պարտականություններին և պատասխանատվությանը,
6. ՏԱ դատական պրակտիկային:
Վերապատրաստման յուրաքանչյուր դասընթացի վերջում մասնակիցներն անցան թեսթավորում` դասընթացի շրջանակներում ձեռք բերված գիտելիքը և դրանք կոնկրետ դեպքերում կիրառելու հմտությունները ստուգելու համար: Մասնակիցներին տրվեցին ավարտական վկայականներ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի, Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից։
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ: