Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ուսուցումներ

Իրականացված

Ուսուցում Գեղարքունիքի մարզում

08.04.2006

Ապրիլի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետները հանդիպեցին Ճամբարակ քաղաքի բնակիչների հետ։

ԻԱԿ-ի փորձագետ Պապին Մուրադյանը և Կրթության զարգացման ակադեմիայի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ Վահագն Դաբաղյանը Ճամբարակ քաղաքի բնակիչներին և ուսուցիչներին ներկայացրին "Տեղեկատվության ազատության մասին"  ՀՀ  օրենքի հիմնական դրույթները: Մասնավորապես, թե ինչպես նրանք կարող են դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ստանալու իրենց հետաքրքրող տեղեկությունները, ի՞նչ կարգով և ժամկետներում պետք է նրանց հարցումներին պատասխան տրվի, ինչպե՞ս նրանք կարող են  բողոքարկել ապօրինի մերժումները:

Պարզվեց` Ճամբարակի բնակիչների մեծ մասը "ՏԱ մասին" օրենքի մասին նույնիսկ չէին լսել. իշխանություններին դիմում են բանավոր` առանց օրենքին հղում անելու: Ներկաներից միակ բացառությունը Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կամելա Եգանյանն էր, որ  "ՏԱ մասին" օրենքով ամիսներ առաջ հարցում է ուղարկել Ճամբարակի քաղաքապետին և 5- օրյա ժամկետում ստացել լիարժեք պատասխան: Մինչդեռ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ քաղաքապետ Ավալյանը տեղեկատվություն տրամադրելը օրենքով սահմանված իր պարտականությունը չէր համարում. "Ի՞նչ գրավոր հարցում, ի՞նչ նամակ ուղարկել, ում ինչ հարց հետաքրքրում է, թող գա անձամբ վերցնի",-ասում է քաղաքապետը:

ԻԱԿ- ի փորձագետի հետ հանդիպումից հետո, տեղեկատվության պակասը լրացնելու համար ճամբարակցիներից շատերը որոշեցին գրավոր հարցումներ ուղարկել, իսկ ԻԱԿ-ի փորձագետը խորհուրդ տվեց հարցումներն ուղարկել փոստով, որպեսզի հետագա բարդությունների դեպքում փոստի կտրոնը փաստացի ապացույց լինի: Ներկաներին առավել հետաքրքրեց ԻԱԿ-ի պատրաստած "12 հարց ու պատասխան տեղեկություն ստանալու մասին" գրքույկը, ինչը կարծում ենք, Ճամբարակի քաղաքապետին ևս կօգնի մարդկանց հարցումներին պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին