ՏԱ ուսուցումներ
Իրականացված
ԻԱԿ-ի շնորհիվ 3000 մարդ ստացել է գիտելիք եւ հմտություն
22.05.2009
“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի ընդունումից ի վեր (2003թ.) Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է ուսուցումներ հասարակության ամենատարբեր խմբերի համար: Անցած 6 տարիների ընթացքում ԻԱԿ-ի կազմակերպած դասընթացների շնորհիվ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ գիտելիք եւ հմտություն է ստացել երեք հազարից ավելի մարդ:
Միայն 2008թ.-ին, ապրիլից մինչ 2009թ.-ի ապրիլ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպված ուսուցումների շնորհիվ Հայաստանի Հանրապետության ավելի քան 700 պաշտոնյա եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ձեռք են բերել գիտելիք եւ հմտություններ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ: Ուսուցումներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացնող “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում: