Ծրագրեր
Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Սեպտեմբերի 7-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Մեկ Ազգ" կուսակցության դեմ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 28.06.2012թ-ին կայացրած վճռի վերաբերյալ իր եզրակացությունը:

05.09.2012 - 15. ՏՎԽ-ի կարծիքը ԵՊՀ-ն և Արա Գաբուզյանն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրեկան Եղիազարյանի դատական գործի վերաբերյալ
Սեպտեմբերի 5-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Երևանի պետական համալսարան" պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Արա Գաբուզյանն ընդդեմ "Բանաձև" ՍՊԸ-ի և Սիրեկան Եղիազարյանի դատական գործի վերաբերյալ իր եզրակացությունը:

Օգոստոսի 14-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է հայտարարություն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի վերաբերյալ ըստ հայցի "Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների "Կյանքի Խոսք" եկեղեցի" կրոնական կազմակերպության և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանի ընդդեմ "Իրավունք հետաքննություն" և "Արգումենտի նեդելի վ Առմենիի" շաբաթաթերթերի:

14.08.2012 - 13. ՏՎԽ-ի կարծիքը "Մեդիա Կոնսալտ" ՍՊԸ-ի դեմ Մուրադ Ասրյանի դատական հայցի վերաբերյալ
Օգոստոսի 14-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Մեդիա Կոնսալտ" ՍՊԸ-ի դեմ Մուրադ Ասրյանի դատական հայցի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը: