Ծրագրեր
Ընթացիկ
Աջակցություն Արցախցի գործընկերներին
15.11.2023
Արցախի մեդիա ներկայացուցիչների հզորացման ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Լրագրողներ առանց սահմանների (RSF) միջազգային կազմակերպության աջակցությամբ: Այն մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին և կավարտվի 2024 թվականի փետրվարի 29-ին։
Ծրագիրն ուղղված է Արցախից բռնի տեղահանված լրատվամիջոցների մասնագետների և լրագրողների հրատապ պահանջների բավարարմանը:
Ծրագիրը բաղկացած է 2 փուլից.
1. Մասնագիտական հմտությունների զարգացման դասըթնացներ հետևյալ ուղղություններով.
- Տեղեկատվության ազատություն և անձնական տվյալների պաշտպանություն.
- Փաստերի ստուգում. տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու, կեղծ լուրերը բացահայտելու հմտությունների զարգացում,
- Բաց տվյալների վերլուծություն և բաց աղբյուրների օգտագործում:
2. Մենթորություն. Ծրագրի երկրորդ փուլում դասընթացավար/մենթորների հետ մասնակիցները կպատրաստեն լրագրողական նյութեր, որոնց համար կտրվի դրամական փոխհատուցում: