Ծրագրեր
Ընթացիկ
Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում
01.06.2023
Ծրագրին աջակցում է «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագիծը «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել է 2023թ.-ի հունիս 1-ից, կավարտվի դեկտեմբերին:
Ծրագրի հիմնական խնդիրներն են.
- աջակցել կենտրոնական կառավարման մարմիններում տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգի ներդրմանը, որը նախատեսված է ԲԿԳ Գործողությունների ազգային 5-րդ ծրագրով,
- լրացնել և կատարելագործել ՏԱ պատասխանատուների գիտելիքը և հմտությունները,
- խթանել իրական շահառուների տվյալների օգտագործումը,
- բարձրացնել հանրային իրազեկվածությունը իրական շահառուների և տեղեկատվության ազատության մասին:
Ծրագիրը նախատեսում է հետևյալ գործողությունները.
- պետական պաշտոնյաների/ՏԱ պատասխանատուների համար մշակել ՏԱ ինքնագնահատման մեթոդաբանությունը գործնականում կիրառելու գործիքակազմ,
- Կազմակերպել ՏԱ ինքնագնահատման մեթոդաբանության կիրառման երկու գործնական քննարկում,
- մշակել իրական շահառուների տվյալների մոնիտորինգի գործիքակազմ, որը լրագրողներին, քաղաքացիական խմբերին և հետազոտողներին հնարավորություն կտա բացահայտել իրական սեփականատերերին և վերահսկել նրանց ետևում գտնվող ընկերությունների գործունեությունը,
- ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների կարողությունները զարգացնելու համար կազմակերպել երկօրյա դասընթաց՝ օգտագործելով և վերլուծելով իրական շահառուների տվյալները:
- Պատրաստել Տեեղեկատվության ազատության վերաբերյալ 5 անիմացիոն տեսահոլովակ և 10 ինֆոգրաֆիկա իրական շահառբարեփոխումների վերաբերյալ: