Ծրագրեր
Ընթացիկ
Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը Հայաստանում
03.03.2023
Ծրագիրն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի մարտին և կավարտվի 2023 թվականի դեկտեմբերին։
Ծրագրի խնդիրներն են․
- Խթանել տեղական մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ռազմավարական ներգրավվածությունը ապատեղեկատվության դեմ պայքարում:
- Նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարում մասնավոր հատվածի դերի վերաբերյալ միջտարածաշրջանային փորձի փոխանակմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվողում են հետևյալ գործողությունները․
- Մշակել Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության գործողությունների ծրագիր։
- Իրականացնել մեդիա գրագիտության սեմինարներ մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար։
- Իրականացնել հետազոտություն՝ բացահայտելու ապատեղեկատվական հիմնական նարատիվները և դերակատարներին։
- Պետական և մասնավոր հատվածների մասնակցությամբ մշակել առաջարկություններ՝ նվազագույնի հասցնելու ապատեղակտվության տարածումն ու ազդեցությունը:
-------------------------------------
- Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն 2023-2025
- Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության ճանապարհային քարտեզ 2023-2025
- «Ապատեղեկատվության դեմ պայքար. բիզնեսի հետ, բիզնեսի համար» խորհդանշական հայտարարության տեքստը և դրան միացած անձանց անվանացանկը
- Ծրագրի մասին հոդվածը Forum on Information & Democracy-ի մայիսյան տեղեկագրում