Ռազմավարական դատավարություն
Հաշվետվություններ
Տեղեկատվություն ստանալու իրավունքի դատական պաշտպանության պրակտիկան
05.03.2010
Չնայած տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման ոլորտում առկա խնդիրներին, տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության դատական պրակտիկան չէր կարող չունենալ դրական արդյունքներ: Առաջընթացն ակնհայտ է. արդեն կայացել է պաշտոնյային տեղեկություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության` տուգանքի ենթարկելու առաջին վճիռը, Տեղեկատվության ազատության մասին օրենսդրական բարեփոխումների նախագիծը գտնվում է ՀՀ Ազգային ժողովի օրակարգում:
Տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական յուրաքանչյուր գործ ինքնին արդեն ունի հսկայական կրթական նշանակություն: Անկախ վերջնական արդյունքից` դատական գործերը լայնորեն լուսաբանվում են զանգվածային լրատվամիջոցների կողմից: Այդպիսով, այդ գործերն արժանանում են քաղաքացիների եւ պաշտոնյաների ուշադրությանը` ավելացնելով տեղեկատվության ազատության իրավունքի մասին իրազեկությունը: Բացի այդ` դատական գործերը տեղեկատվության ազատության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն ունեն: Դրանք յուրատեսակ նախազգուշացում են պաշտոնյաներին այն մասին, որ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքում նրանք պարտավոր են պատասխան տալ դատարանում:
"Տեղեկատվություն ստանալու իրավունքի դատական պաշտպանության պրակտիկան" վերլուծություն