Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Հաշվետվություններ

28.08.2013 - Տեղեկատվության ազատության դատական պրակտիկան 2011-2013թ.թ.

2005թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: Որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք` ԻԱԿ-ի ընտրած հիմնական գործիքներից մեկը ռազմավարական դատական գործերի ստեղծումն է: Այսպես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ոչ միայն ՏԱ իրավունքի խախտման դեպքում պաշտպանում է ՏԱ իր իրավունքը, այլ նաեւ իրականացնում է ռազմավարական դատավարություն:

05.03.2010 - Տեղեկատվություն ստանալու իրավունքի դատական պաշտպանության պրակտիկան

Տեղեկատվության ազատության իրավունքը դատական կարգով պաշտպանելու և վերականգնելու գործընթացը սկսվել է դեռևս 2001թ.-ին, այսինքն` դեռեւս մինչ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի ընդունումը...

03.07.2006 - Իրավական աջակցություն` 2005թ. ապրիլ – 2006թ. մարտ

Կենտրոնի դիտարկումները ցույց են տալիս, որ ծրագրի իրականացման առաջին շրջանում խախտումներ են արձանագրվել Առողջապահության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Ֆինանսների և էկոնոմիկայի, Քաղաքաշինության նախարարություններում, անշարժ գույքի պետական կադաստրում, Ջրմուղի, Սոցիալական ապահովության ծառայություններում...

10.04.2006 - Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրավական պաշտպանությունը մարզերում. 2005թ. ապրիլ - հոկտեմբեր

Բոլոր մարզերում քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբաններին օրենքի սահմաններում տեղեկատվություն ստանալու հետ կապված ցանկացած հարցով: Մարզային իրավաբանների օգնությամբ քաղաքացիների կամ կենտրոնի իրավաբանների անունից կատարվում են տեղեկատվություն ստանալու հարցումներ...

10.04.2006 - Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրավական պաշտպանությունը մարզերում. 2005թ. նոյեմբեր - 2006թ. մարտ

Այս 5 ամիսները ևս մեկ անգամ հաստատեցին այն, որ մարզերի բնակչությունը խուսափում է դատական կարգով իր իրավունքները, այդ թվում նաև տեղեկատվության ազատության իրավունքը պաշտպանելուց` նախընտրելով օգտվել բարեկամ-ծանոթ-ընկեր բանաձևից...