Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Հաշվետվություններ

Իրավական աջակցություն` 2005թ. ապրիլ – 2006թ. մարտ

03.07.2006

2005թ.-ի ապրիլից մինչեւ 2006թ.-ի մարտը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին է դիմել 913 անձ` 784 քաղաքացի 85 հասարակական կազմակերպություն, 22 լրագրող, 19 իրավաբանական անձ, 3 պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանների կողմից տրամադրվել է 913 խորհրդատվություն, որոնցից 390-ի դեպքում իրավաբանների օգնությամբ կամ նրանց անունից կազմվել եւ ուղարկվել են հարցումներ: Եւս 62 հարցում ուղարկել է ԻԱԿ-ը սեփական նախաձեռնությամբ, դրանով է պայմանավորված Ինֆորմացիայի ազատության կենտրոնին դիմած քաղաքացիների եւ ցույց տրված աջակցության թվերի տարբերությունը: 390 հարցումներից 361-ին պաշտոնյաների կողմից տրվել է սպառիչ պատասխան, 20 հարցում մերժվել է, 9 հարցում էլ մնացել է անպատասխան: Հարցումներն անպատասխան թողած կամ առանց օրենքով նախատեսված հիմքերի մերժած մարմիններից 8-ի գործողությունները վիճարկվել են դատական կարգով: Մնացած մարմինների ղեկավարները ներառվել են Սեւ ցուցակում...

 Իրավական աջակցություն` 2005թ. ապրիլ – 2006թ. մարտ

← Վերադառնալ ցուցակին