Իրական շահառուների թափանցիկություն
ԻՇ հարցուպատասխան․ անիմացիոն տեսանյութեր
05.01.2023
2023 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ը բոլոր իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն շուրջ 78000 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, 11000 ոչ առևտրային կազմակերպություններ։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը առանձնացրել է իրական շահառուների վերաբերյալ հիմնական հարցադրումները և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ պատրաստել դրանց պատասխանները ներկայացնող անիմացիոն տեսանյութեր:
- №1 Ո՞ր ընկերությունները և ի՞նչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրական շահառուների մասին հայտարարագրեր
- №6 Ի ՞նչ իրավական հետևանքներ կարող են առաջանալ իրական շահառուների բացահայտմանկանոնները խախտելու դեպքում
- №7 Որտե՞ղ են հրապարակվում հայտարարագրերը և որքանո՞վ են պաշտպանված իրական շահառուի անձնական տվյալները
- №8 Որտե՞ղ և ի՞նչ կարգով պետք է լրացնել իրական շահառուի հայտարարագիրը
- №9 Ինչպե՞ս լրացնել ԻՇ հայտարարագիրը
- №10 Ինչպե՞ս լրացնել իրական շահառուին վերաբերող հայտարարագիրը
Անիմացիոն տեսանյութերը պատրաստվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիան խաթարում է իրական շահառուների թափանցիկության զարգացումը» ծրագրի շրջանակում՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ: