Իրական շահառուների թափանցիկություն
Cvmedia.am-Թե ինչպես ազդակիր չդարձան բնակավայրերը, որոնց տարածքում մետաղական հանքեր կան
26.12.2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այս տարվա սեպտեմբերի 26-ին հրաման է ստորագրել ազդակիր համայնքների ցանկը հաստատելու մասին։ Այս հրամանում ազդակիր չեն համարվել այնպիսի բնակավայրեր, որոնց վարչական տարածքում կա հանքավայր։ Օրինակ Մղարթի ոսկու հանքավայրը գտնվում է Մղարթի ու Կողեսի վարչական տարածքում, բայց այս բնակավայրերը ազդակիր չեն համարվել։ Նույն ձևով ազդակիր չեն համարվել Մեծ Այրումն ու Ախթալան, որոնց տարածքում է գործում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը (դրա սեփականատերը ԶՊՄԿ նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է՝ Վահե Հակոբյանը):
2022-ի փետրվարին փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին «Բյուջետային համակարգի մասին» օրենքում, որով նախատեսվում էր հանքարդյունաբերողների կողմից վճարվող ռոյալթիից մասհանումներ կատարել համայնքներին՝ վճարած ռոյալթիի 2 տոկոսի չափով։ Սակայն օրենքով ԱԺ-ն սահմանել է, որ համայնքնեին ռոյալթիից մասհանում կարող է կատարվել, եթե վերջին 3 տարիներին տվյալներ են եղել ռոյալթիի փաստացի վճարման մասին։
Բյուջե մուտքագրվող ռոյալթիի մի մասը համայնքներին ուղղելու այս նախաձեռնությունը հավանության էր արժանացել ազդակիր համայնքների կողմից։ Բայց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանի հետևանքով ազդակիր բնակավայրերի ցանկում չեն ներառվել Մղարթ ու Կողես բնակավայրերը։ Մղարթի տարածքում է գործում ոսկու հանքավայր, որի սեփականատերը գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ն է։
Հոդվածն ամվողջությամբ՝ Civic.am-ի կայքում
Հեղինակ՝ Նինա Մամաջանյան
Նյութը պատրաստվել է ԻԱԿ-ի կողմից կազակերպված «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» աշխատաժողովի շրջանակում:
Աշխատաժողովը իրականացվել է «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպության աջակցությամբ «Իրական շահառուների թափանցիկություն հաշվետու հանքարդունաբերության համար. օգտագործելով Հայաստանի ԻՇ տվյալները» ծրագրի շրջանակում: