Հրապարակումներ
Գրքեր

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆՀաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության իրավունքը ներկայացնելու, մատչելի իրազեկվածությանը նպաստելու և դրա միջոցով երկրում սոցիալական ներառման գործընթացը հաղթահարելու նպատակով է, որ նախաձեռնվել է այս ուղեցույցի կազմման աշխատանքները: Ուղեցույցի օգնությամբ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան ծանոթանալ մարդու իրավունքների կարևորագույն բաղադրիչներից մեկի` տեղեկատվության ազատության և հարակից իրավունքների հետ:
Download (238 Կբ)

Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը. ուսումնասիրությունԱյս ուսումնասիրման նպատակն է խթանել տեղեկատվության մատչելիությունը ՀՀ ԶԼՄ-ների համար ամփոփելով պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու լրագրողների փորձը "ՏԱ մասին" օրենքի ընդունումից ի վեր` դիտարկելով, թե որքանով արդյունավետ են կարողանում լրագրողներն օգտագործել տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը և ՏԱ օրենսդրությունն իրենց ամենօրյա աշխատանքում, և որքանով հրապարակային և բաց են աշխատում պետական մարմինները ԶԼՄ-երի համար....
Download (423 Կբ)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ինչպես ստանալ տեղեկատվություն ընտրական գործընթացներումՆերկայացվող ուղեցույցի հիմնական նպատակն է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, լրագրողներին ծանոթացնել տեղեկատվության ազատության հասկացությանը և նշանակությանը ընտրությունների ժամանակ, ինչպես նրանք կարող են օգտագործել տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը ընտրությունների ընթացքում տեղեկատվություն ստանալու նպատակով:
Download (164 Կբ)

ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸՈւղեցույցի նպատակն է բարձրացնել կանանց իրավունքների և հնարավորությունների մասին իրազեկվածության մակարդակը` ընտանիքի պլանավորման, հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում: Մայրանալու ընթացքում ՏԱ իրավունքից օգտվելու, մայրերի իրազեկվածությանը և պաշտպանվածությանը նպաստելու, սոցիալական խնդիրների հետ կապված խոչընդոտները մեղմելու նպատակով է, որ պատրաստվել է ուղեցույցը:
Download (193 Կբ)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔՈւղեցույցի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրավունքների և հնարավորությունների մասին իրազեկվածության մակարդակը` կրթություն ստանալու, զբաղվածություն ապահովելու և աշխատանքային հարաբերություններում: Ուղեցույցը կօգնի ըստ տեղեկատվություն տնօրինողների կողմնորոշվել, թե կրթության և աշխատանքային իրավահարաբերությունների, անձնական անձեռնմխելիության և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների համար որ մարմնին, ինչպես և ինչ պայմաններով դիմել և ստանալ:
Download (183 Կբ)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐՏեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինների համար նախատեսված ուղեցույցը պատրաստվել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ 2008 թվականին:
Ուղեցույցը վերատպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող "Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց" ծրագրի շրջանակում, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տրամադրած աջակցությամբ:
Download (382 Կբ)