Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Գրքեր

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ինչպես ստանալ տեղեկություն ընտրական գործընթացում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ինչպես ստանալ տեղեկություն ընտրական գործընթացումՆերկայացվող ուղեցույցի հիմնական նպատակն է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, լրագրողներին ծանոթացնել տեղեկատվության ազատության հասկացությանը եւ նշանակությանը ընտրությունների ժամանակ, ինչպես նրանք կարող են օգտագործել ՏԱ մասին օրենսդրությունը ընտրությունների ընթացքում տեղեկատվություն ստանալու նպատակով: Ուղեցույցի առաջին բաժինը նվիրված է ընտրական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պայմաններին. 2-րդ բաժինն անդրադառնում է տեղեկություն ստանալու իրավունքին:

Download (318 Կբ)

ԻՆՉՊԵՍ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ. Ուղեցույց լրագրողների համար

ԻՆՉՊԵՍ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ. Ուղեցույց լրագրողների համարՈւղեցույցում հանգամանորեն անդրադարձ է կատարվում քրեական հետապնդում հարուցելու բացառիկ լիազորություն ունեցող ՀՀ դատախազության, ինչպես նաև քրեական գործերով նախաքննություն կատարելու իրավասություն ունեցող մարմինների քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում տեղեկատվության տնօրինման առանձնահատկություններին:

Download (247 Կբ)

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ.10 ամյակ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ.10 ամյակ2011 թվականի հուլիսի մեկին լրացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 10 տարին: Գրքում ներկայացված է Կենտրոնի տասնամյա գործունեության նպատակներն ու խնդիրները, հիմնական ուղղությունները և ձեռքբերումները:

Download (11 Մբ)

ԶԼՄ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ. ուսումնական ձեռնարկ

ԶԼՄ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ. ուսումնական ձեռնարկ"ԶԼՄ և օրենսդրություն" ձեռնարկը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, դեցենտ, բ.գ.թ Շուշան Դոյդոյանի "ԶԼՄ եւ օրենսդրություն" դասընթացի ուսումնական ձեռնարկի մի մասն է: Հիմնական նպատակը ուսանողներին ծանոթացնել խոսքի և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներին, խոսքի ազատության ազգային և միջազգային իրավական կարգավորման առանձնահատկություններին:

Download (551 Կբ)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀՀ-ում. ուղեցույց դատավորների, դատախազների, քննիչների և փաստաբանների համար

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀՀ-ում. ուղեցույց դատավորների, դատախազների, քննիչների և փաստաբանների համար Ուղեցույցը կարող է օգտագործվել որպես ուսումնական ուղեցույց տվյալ բնագավառում տեղեկատվությանը տիրապետող անձանց ուսուցանողների համար, ինչպես նաև գործնական ուղեցույց տվյալ բնագավառում տեղեկատվությանը տիրապետող անձանց համար:

Download (225 Կբ)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՀ-ում. մեկնաբանություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՀ-ում. մեկնաբանություններԳիրքը բաղկացած է երկու հիմնական մասից: Առաջին բաժնում ներկայացված են տեղեկատվության ազատության իրավունքի հասկացությունը, սկզբունքները, ՏԱ օրենքի կիրառման առանձնահատկությունները, տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական պրակտիկան, նաեւ ՏԱ իրավունքի խախտման դեպքեր եւ գործնական օրինակներ, իսկ երկրորդ մասը ՏԱ օրենքի հանգամանալից վերլուծությունն է. ինչպես հասկանալ եւ մեկնաբանել ՏԱ օրենքի յուրաքանչյուր հոդված, հետեւաբար նաեւ` ինչպես կիրառել ՏԱ օրենքը:

Download (421 Կբ)