Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Գրքեր

ՄԵԴԻԱ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ. ուսումնական ձեռնարկ, հեղինակ՝ Շուշան Դոյդոյան

ՄԵԴԻԱ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ. ուսումնական ձեռնարկ, հեղինակ՝ Շուշան Դոյդոյան«Մեդիա օրենսդրություն» դասագրքի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել արտահայտվելու և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներին, արտահայտվելու ազատության ազգային և միջազգային իրավական կարգավորում­ների առանձնահատկություններին, ինչպես
նաև տեղեկատվության ազատություն հասկացությանն ու նշանակությանը, տեղեկություն ստանալու կարգին, խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի խախտման իրավական պատասխանատվությանը։

Download (2 Մբ)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ. ուղեցույց

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ. ուղեցույցՈւղեցույցը նախատեսված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, մասնա­վորապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխա­տակիցների և ՏԱ պատասխանատուների համար: Ուղեցույցի նպատակն է օգնել վերջիններիս իրենց գործունեությունը հա­մապատասխանեցնել տեղեկատվության ազատության ազգային և միջազգային չափանիշներին, ինչպես նաև ձևավորել ոլորտում առաջավոր ու դրական պրակ­տիկա:
Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը՝ http://foiguidebook.tilda.ws/guidebook?fbclid=IwAR25SK

Զրպարտություն և վիրավորանք․ ձեռնարկ լրագրողների և փաստաբանների համար

Զրպարտություն և վիրավորանք․ ձեռնարկ լրագրողների և փաստաբանների համարՁեռնարկը քայլ առ քայլ ներկայացնում է վիրավորանքի և զրպարտության գործերով
մինչդատական և դատական վարույթների բոլոր ընթացակարգերը և դրանց շրջանակներում ընկած
փուլերը, օրինակ, մինչև դատարան դիմելը հերքման պահանջը ներկայացնելու կարգը,
հայցապահանջ ներկայացնելու ժամկետները, դատարանում ապացուցման բեռի բաշխման
սկզբունքներն ու կանոնները, վնասի հատուցման պահանջ ներկայացնելը, դատաքննության փուլում
մի շարք պաշտպանական համակարգերի նկարագրությունը և այլն։ Հեղինակներ՝ Արա Ղազարյան և Արտակ Զեյնալյան։

Download (965 Կբ)

Փաստերի ստուգումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը

Փաստերի ստուգումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքըՓաստերի ստուգումը արագ լրատվության դարաշրջանում դառնում է կարևոր ոչ միայն նորություն արտադրողների, այլև սպառողների համար։ Այս ձեռնարկը ներկայացնում է փաստերի ստուգման բոլոր արդյունավետ առցանց գործիքները, որոնք արդիական ու հեշտ կիրառելի են մեր օրերում, ինչպես նաև տեղեկատվության ազատությանն առնչվող օգտակար և կիրառելի նյութ։

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը՝ https://bit.ly/3dNIY3n

ՏՎԽ-Կարծիքների ժողովածու 3

ՏՎԽ-Կարծիքների ժողովածու 3Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքների այս ժողովածուն ամփոփում է 2013 թ.-ի օգոստոսից մինչև 2016 թվականի մարտ հրապարակված կարծիքները: Կարծում ենք՝ ժողովածուն օգտակար նյութ կլինի դատավորների, լրագրողների, փաստաμանների և ոլորտով հետաքրքրվող ու շահագրգիռ այլ խմբերի համար: Ժողովածուն մշակվել և հրատարակվել է ԻԱԿ-ի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Այստեղ արտահայտված կարծիքներն ու հետևությունները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեսակետները:

Download (300 Կբ)

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2011-2013

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2011-2013Դատական գործերի ժողովածուում ներկայացված են տեղեկատվության ազատության ոլորտում ՀՀ-ում 2011-2013 թ.թ.-ի ընթացքում ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործերը: Ներկայացված է յուրաքանչյուր գործի համառոտ նկարագրությունը առնչվող բոլոր փաստաթղթերով` հայցադիմում, դատարանի վճիռ եւ այլն: Ժողովածուն ներառում է նաեւ տեղեկատվության ազատության դատական պրակտիկայի վերլուծություն, որում ամփոփվում են տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական պրակտիկայի վիճակագրությունը, հիմնական խնդիրները եւ դրական տեղաշարժերը:

Download (1 Մբ)