ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
2021 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 |
Մրցանակակիրներ
2011թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամփոփեց սեպտեմբերի 21-ին մեկնարկած Տեղեկատվության ազատության շաբաթը։ Այս տարի միջոցառումը նվիրված էր ԻԱԿ-ի 10 ամյակին։
Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ։ 2011թ.-ին Ոսկե բանալի մրցանակ շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.
- ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը ` 2011թ. որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին:
- ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքին` www.moj.am- ին` որպես 2011թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք:
- Կոտայքի մարզպետարանին՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնություն:
- "Պետական կարիքների զոհեր" ՀԿ-ին ` որպես 2011թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն:
- Արման Ղարիբյանին՝ ( "Լրագիր" էլեկտրոնային թերթ)`որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող:
- www.PanArmenian.net լրատվական գործակալությանը՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց:
- www.hra.am կայքին՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։
Ժանգոտ կողպեքներ շնորհվեցին 2011թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին՝
- ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին,
- "Համալսարանականներ" համատիրությանը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ նաև 10 հատուկ մրցանակներ շնորհվեցին այն կազմակերպություններին, որոնք այս 10 տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։