ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
2021 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 |
Մրցանակակիրներ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն 8-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։ Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին Ոսկե բանալիներ շնորհվեցին հետևյալ անձանց և կազմակերպություններին.
- Գորիսի համայնքապետարանին (քաղաքապետ` Նելսոն Ոսկանյան)` որպես 2010թ. ամենահրապարակային գործող մարմին:
- ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքին` www.e-gov.am -ին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք:
- "Մե՛նք ենք այս քաղաքի տերը" քաղաքացիական նախաձեռնությանը` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն:
- Արամ Զաքարյանին ("Առավոտ" օրաթերթ)`որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող:
- "Խոսքի իրավունք" հաղորդաշարին (հ2 հեռուստաընկերություն)` որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած հեռուստահաղորդում:
- Հակոբ Թովմասյանին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի:
Մրցանակաբաշխության բացասական մրցանակը Ժանգոտ կողպեքն է՝ որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին այս մրցանակին արժանացավ.
- Ստեփանավանի համայնքապետարանը (քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյան)՝ որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։