ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
2021 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 |
Մրցանակակիրներ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը "Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունը" անցկացնում է արդեն 7-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։ Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, և Ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության և վատ աշխատանքի խորհրդանիշ:2009թ.-ին Ոսկե բանալի մրցանակներ տրվեցին հետևյալ անվանակարգերում.
- Շիրակի մարզի Ազատան գյուղապետարանին` որպես 2009թ. ամենահրապարակային գործող մարմին:
- ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը` որպես Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը լավագույնս գործարկող գերատեսչություն:
- "Հույսի կամուրջ” ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած հասարակական կազմակերպություն:
- Գրիշա Բալասանյանին`որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող:
- Արմեն Գալստյանին` որպես տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած քաղաքացի:
- Հատուկ մրցանակ ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավորի։
Ժանգոտ կողպեք տրվեց հետևյալ անվանակարգում.
- "Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի գրասենյակ" ՊՈԱԿ-ին` որպես “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտավորությունները չկատարող մարմին:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը: