Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

2021 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003

Մրցանակակիրներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն 6-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այս տարվա մրցանակբաշխությունը նվիրվում է "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի ընդունման 5-րդ տարելիցին և կոռուպցիայի դեմ պայքարին։Մրցանակներ տրվել են հետևյալ անվանակարգերում.

  • Հայաստանի Հանրապետության ամենաթափանցիկ գերատեսչություն ճանաչվել է Եղեգնաձորի քաղաքապետարանը, որը լավագույնս է կիրառում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջները:
  • Լավագույն ինտերնետային պաշտոնական կայք է ճանաչվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու համառ պաշտպանած քաղաքացիներ են ճանաչվել Արտաշես Հովհաննիսյանը և Արմինե Առաքելյանը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել "Հակաստվեր" ՀԿ-ն:
  • Տեղեկատվությանն առնչվող խնդիրները ամենաակտիվ ու հետևողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը և լրագրող Մարիամ Բարսեղյանը:
Այս նոմինացիաների հաղթողներին շնորհվեց Ոսկե բանալի` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ:
  • Հայաստանի Հանրապետության ամենափակ և գաղտնի գերատեսչություն է ճանաչվել Հրազդանի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջները:
  • Ոչ ճշգրիտ կամ զավեշտալի պատասխան տրամադրած պետական գերատեսչություն է ճանաչվել Իջևանի քաղաքապետարանը: 
Այս վերջին երկու նոմինացիաների հաղթողներին շնորհվեց Ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության և վատ աշխատանքի խորհրդանիշ:
 
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 11 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: