Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

2021 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003

Մրցանակակիրներ

2007թ. սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2007: Մրցանակակիրներն են.

  • Ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել Չարենցավանի քաղաքապետարանը` որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը լավագույնս կիրառող տեղական ինքնակառավարման մարմին։
  • Տեղեկատվություն տրամադրելու լավագույն էլեկտրոնային համակարգ ներդրած մարմին է ճանաչվել Երևանի քաղաքապետարանը։
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Գյումրիի Ասպարեզ լրագրողական ակումբը:
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Անժելա Ստեփանյանը ԱԼՏ հեռուստաընկերությունից:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած ուսանող են ճանաչվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:

Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:

  • Հայաստանի Հանրապետության ամենափակ ՏԻՄ է ճանաչվել Արմավիրի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջները:

Այս մրցանակակրին տրվել է ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ: Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ։