ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
2021 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 |
Մրցանակակիրներ
2005թ.-ի դեկտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2005, որը նվիրված էր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան:
- 2005թ.-ի ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը` որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն:
- Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ և լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Ավտովարորդների իրավունքների պաշտպանության "Աքիլլես” ՀԿ-ն:
- Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Ռուզան Մինասյանը ("Առավոտ" օրաթերթ):
- Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արմենուհի Գեւորգյանը:
Այս մրցանակակիրներին հանձնվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:
- Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-գերատեսչություն է ճանաչվել Գյումրու քաղաքապետարանը 30.09.2005թ. հետևյալ բովանդակությամբ գրության համար.
"Գյումրու ավագանու կողմից կայացրած որոշումներին և 2005թ. բյուջեին կարող եք ծանոթանալ մեր ինտերնետային կայքից, որը դեռ պատրաստման ընթացքի մեջ է":
Այս կապակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի էր տվել Գյումրու քաղաքապետարանին և մեկ օր անց ստացել պահանջած ողջ տեղեկատվությունը` էլեկտրոնային նամակով,
- Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն է ճանաչվել Երևանի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջները:
Այս երկու մրցանակակիրներին հանձնվել են կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:
Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ տարին: Արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին: