ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
2021 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 |
Մրցանակակիրներ
2004թ.-ի դեկտեմբերի 10-ին Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունը (Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Տեղեկատվական իրավունքի իստիտուտը) հայտարարեցին 2004թ. ՏԱ մրցանակաբաշխության մրցանակակիրներին:
- Ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որը լավագույնն է կիրառել "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը:
- Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` տեղեկություն ստանալու իրավունքը դատական կարգով հետեւողականորեն պաշտպանելու համար:
- Տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակման հեղինակ է ճանաչվել Վանաձորից Նաիրա Բուլղադարյանը:
- Ամենափակ պետական գերատեսչություն է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը, որը մերժել էր լրագրողներին տրամադրել բաց եւ հրապարակային փաստաթղթեր: Քաղաքապետարանը կստանա կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ:
Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության արդյունքները որոշել է 10 հոգուց բաղկացած ժյուրին, որի անդամները ներկայացնում են ԶԼՄ-ներ եւ հասարակական կազմակերպություններ: 2004թ. մրցանակաբաշխությունն անցկացվել է օն-լայն ռեժիմով: