ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն
2021 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 |
Մրցանակակիրներ
2003թ.-ի դեկտեմբերի 10-ին Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունը (Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Տեղեկատվական իրավունքի ինստիտուտը) հայտարարեցին 2003թ.-ի ՏԱ մրցանակաբաշխության մրցանակակիրներին:
- Լավագույն օրենսդրական նախաձեռնությունը հեղինակելու համար մրցանակ է շնորհվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին, 2003թ. լավագույն օրենսդրական նախաձեռնությանը աջակցելու համար մրցանակներ են շնորհվել ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանին, Ռաֆիկ Պետրոսյանին եւ Շավարշ Քոչարյանին "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի ընդունմանն աջակցելու համար:
- Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի է ճանաչվել "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" դիմած քաղաքացի Էմմա Խնկոյանը:
- Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հետաքննող լրագրողների ընկերակցությունը
- Տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակում է ճանաչվել "Հայկական ժամանակ" օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի "Ազատ, գաղտնի, թափանցիկ" նյութը:
- Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն ինտերնետային կայք է ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի ինտերնետային էջը` www.parliament.am:
-
Ամենաթափանցիկ պետական գերատեսչություն է ճանաչվել ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչությունը նոմինացիայում մրցանակ չի շնորհվել, քանի որ մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ: