Հրապարակումներ
Հոդվածներ

11.09.2013 Նախարարությունների ծառայողական բջջայինների վարձը 2 ամսվա համար գերազանցում է 3 միլիոն ՀՀ դրամը
2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ծառայողական բջջային հեռախոսահամարների օգտագործման վճարն ամենամեծն է բոլոր նախարարությունների շրջանում` 1.558.868 ՀՀ դրամ:

02.07.2013 Հայաստանի ամենադանդաղ գործող գերատեսչությունները
2013թ.-ին ԻԱԿ-ն ամենաձգձգված պատասխանը ստացել է ՀՀ Ազգային ժողովից: ԻԱԿ-ը 2012թ.-ի նոյեմբերի 22-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ ԱԺ նախագահի կարգադրությունների վերաբերյալ: ԱԺ-ն թերի պատասխան տրամադրեց հարցումն ուղարկելուց ավելի քան 3 ամիս հետո:

18.04.2013 ՀՀ Նախագահի աշխատակազմը 500 մլն ՀՀ դրամ է հատկացրել 31 հասարակական կազմակերպության
Զարգացում եւ ինտեգրացիա ՀԿ-ն 2011-2012թ.թ.-ին ֆինանսավորվել է 6 անգամ` ընդհանուր 74 միլիոն 978 հազար ՀՀ դրամ գումարի չափով։

10.04.2013 Պետական մարմինները 30 հազարից ավել էլեկտրոնային հարցում-դիմումներ են ստացել
2012թ.-ին ՀՀ նախարարությունները ստացել են 28 հազար 902, իսկ մարզպետարանները` 3 հազար 629 էլեկտրոնային հարցում եւ դիմում:

21.11.2012 Տեղեկատվության ազատության հանձնակատար
Արդեն 9 տարի է՝ գործում է "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը, որը համարվել է Եվրոպայի՝ ՏԱ ոլորտի վերաբերյալ 10 լավագույն օրենքներից մեկը, տեղեկատվության ազատության մասին աշխարհի լավագույն օրենքներից մեկը: Սակայն ոլորտի լավագույն օրենքներից մեկն ունեցող երկիրը դեռևս չունի տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման համար պատասխանատու պաշտոնյա՝ ՏԱ հանձնակատար: