Հրապարակումներ
Հոդվածներ

11.10.2019 Լրատվամիջոցները պետք է օր առաջ հրապարակեն իրենց իրական սեփականատերերին
«Հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ով է կանգնած այս կամ այն լրատվամիջոցի հետևում։ Լրատվամիջոցները պետք է ազնիվ և արդար լինեն իրենց լսարանի հետ և օր առաջ հրապարակեն իրենց իրական սեփականատերերին»

12.08.2019 Տեղեկատվության ազատությունը եւ Կառավարություն-մեդիա հաղորդակցությունը ՀՀ-ում
Հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել ՀՀ պետական կառավարման մարմինների՝ մեդիայի հետ աշխատանքում ռազմավարական հաղորդակցության եւ տեղեկատվության ազատության դերը, բացահայտել ոլորտում առկա հիմնական խնդիրները եւ առաջարկել դրանց հաղթահարմանն ուղղված գործնական լուծումներ եւ ռեկոմենդացիաներ։

13.03.2019 2018 թ. ընթացքում պետական մարմինները միայն 1 գաղտնի փաստաթուղթ են գաղտնազերծել ու հրապարակայնացրել
ԻԱԿ-ն ամփոփել է 2018 թվականի ընթացքում ՀՀ-ում գաղտնազերծված փաստաթղթերի մասին ՀՀ 21 պետական կառավարման մարմիններ ուղարկած հարցման պատասխանները։ Գաղտնազերծված փաստաթղթերի մասին տեղեկացրել է միայն 5 պետական մարմին:
11.02.2019 Տեղեկատվության ազատության իրավունքը կարգավորող օրենսդրական շրջանակի վերլուծություն. Հայաստան
Վերլուծությունն իրականացրել է Թոբի Մենդելը, Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի Գործադիր տնօրեն

11.02.2019 Ամփոփագիր՝ տեղեկատվության ազատության ոլորտը վերահսկող մարմինների դերի և կարևորության մասին
ՏԱ-ը վերջին 10-15 տարիների ընթացքում միջազգային իրավունքի շրջանակներում հստակորեն ճանաչվել է որպես մարդու իրավունք: Վերոնշյալ օրենքներից 123-ում՝ գնահատված ՏԱ վարկանշային աղյուսակում, 94 կամ 76%-ում սահմանված է վարչական վերահսկում իրականացնող որևէ մարմին, որը հաճախ կոչվում է տեղեկատվության ազատության հանձնաժողով, ուր մարդիկ կարող են դիմել՝ բողոքարկելու տեղեկատվության մերժումները:

07.11.2016 Քանի՞ խորհրդական և օգնական ունեն նախարարները
Համաձայն «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով՝ գլխավոր խորհրդականի, խորհրդականի և օգնականի համար սահմանված են 380.305, 363.770 և 297.630 ՀՀ դրամ համապատասխանաբար: