Հրապարակումներ
Հոդվածներ
10.03.2020 Ազգային ժողովը շարունակում է առանց մրցույթի գնումների պրակտիկան
Պետական մարմինների կողմից մեկ անձից գնումները մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Ազգային ժողովի` մեկ անձից կատարած գնումները, ըստ որոշ քննադատների, կառույցի իրականացրած գնումների շուրջ 40 տոկոսն է:
09.03.2020 Համայնքային պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը սահմանում է, որ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքները պետք է ունենան պաշտոնական համացանցային կայքեր, որոնցում համայնքապետարանի աշխատակիցները պարտավոր են հրապարակել մի շարք տեղեկություններ, որոնց շարքում են, օրինակ, համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած նորմատիվ իրավական ակտերը, համայնքի զարգացման ծրագիրը, բյուջեն և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունները, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և քննարկումների արդյունքները և այլ տեղեկություններ։
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացված են։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ 2018-ին հանրությանը տեղեկացրեց լայն սպառման մի շարք ապրանքների շուկայում մասնակիցների ավելացման մասին, ինչը, հանձնաժողովի դիտարկումներով, հանգեցրել է գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինների նվազեցմանը:
03.02.2020 ՏԱ պատասխանատուները պետական կառավարման մարմիններում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է պետական կառավարման մարմիններում տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու անձանց ցանկը 2020 թվականի փետրվարի դրությամբ: Կից ներկայացնում ենք ՏԱ պատասխանատուների ցանկը և կոնտակտային տվյալները:
Պետական կառույցներում 2018 և 2019թթ.-ի ընթացքում ստացած էլեկտրոնային հարցումների քանակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով 2019թ.-ի հոկտեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 13 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե քանի՞ էլեկտրոնային հարցում է ստացել Ձեր ղեկավարած գերատեսչությունը 2018 և 2019 թթ.-ին՝ ըստ տարիների:
22.10.2019 ՏԱ պատասխանատուները պետական կառավարման մարմիններում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է պետական կառավարման մարմիններում տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու անձանց ամբողջական ցանկը 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ: Կից ներկայացնում ենք ՏԱ պատասխանատուների ցանկը և կոնտակտային տվյալները: